Սամարայում կայացել է արդեն ավանդական դարձած «Միսս հայկական գեղեցկուհի-2011» մրցույթը: 10 գեղեցկուհիներ մի քանի ամիս պատրաստվել են` հանդիսատեսին եւ ժյուրիին ներկայացնելու իրենց տաղանդները, հմայքն ու գեղեցկությունը:

Եզրափակչում գեղեցկուհիները պետք է մի քանի պար կատարեին, պատմեին, թե ինչու հենց իրենք են արժանի թագին եւ քայլեին հարսանեկան զգեստներով:

Հաղթողի թագը բաժին է հասել Սամարայի «Պրեստիժ» լիցեյի 10-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Բարսեղյանին:

«Վիցե-միսս հայկական գեղեցկուհի-2011» է ճանաչվել Սուսաննա Ղազարյանը, իսկ «հանդիսականի համակրանք» անվանակարգում լավագույնը Սուսաննա Բալասանյանն էր: