Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներն այսօր ամենշաբաթյա աշխատանքային հանդիպում են ունեցել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Աշխատանքային նման հանդիպումներ լինում են ամեն շաբաթ՝ հինգշաբթի օրերին։ Սակայն քանի որ երեկ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում էր Լատվիայում, հանդիպումը տեղի ունեցավ միայն այսօր»,- պարզաբանեց Շարմազանովը։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին պաշտոնական այցով մեկնել էր Լատվիա, հանդիպել այդ երկրի նախագահի եւ վարչապետի հետ։





























