Զինծառայող Տիգրան Զաքարյանից մարտի 14-ին ահազանգ է ստացվել, որ ինքը  դուրս է եկել Գետահովիտ գյուղի հարակից անտառը եւ մոլորվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար կանչի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են Տ. Զաքարյանին եւ դուրս բերել անտառից: