Կանադայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Միջազգային քրեական դատարանի։
«Մենք՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի ստորև ստորագրած մասնակից պետություններս, վերահաստատում ենք մեր անսասան և անխախտ աջակցությունը ՄՔԴ-ի անկախությանը, անաչառությանը և ամբողջականությանը։
Լինելով Միջազգային քրեական դատարանի հաստատուն կողմնակիցներ՝ մենք ափսոսանք ենք հայտնում և կտրականապես համաձայն չենք Դատարանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Միացյալ Նահանգների հայտարարությանը։
Եթե պատժամիջոցները կյանքի կոչվեն, դրանք զգալի ազդեցություն կունենան Դատարանի աշխատանքի, նրա նվիրված աշխատակիցների և նրանց ընտանիքների վրա։ Դատարանն ամեն օր աշխատում է միջազգային ամենածանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելու և նրանց զոհերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Մենք կշարունակենք համատեղ աշխատանքը՝ ի պաշտպանություն Դատարանի կարևոր գործունեության, կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի ամրապնդման և հաշվետվողականության խթանման», - նշվում է հայտարարության մեջ։





























