ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ հանրությունը կկարողանա հետևել ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժ Նիդալ Մալիք Հասանի մահապատժին, որը 2009 թվականին Թեքսաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմաբազայում սպանել էր 13 զինծառայողի, հաղորդում է BBC-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր ի կատար ածել Հասանի նկատմամբ կայացված մահապատիժը։
Հեգսեթը պահպանողական Real America's Voice հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հասանին «կգնդակահարեն։ Այդպես էլ պետք է լինի»։
«Մենք կհոգանք, որպեսզի մարդիկ կարողանան դա տեսնել, որպեսզի դա հասանելի լինի հանրությանը,- նշել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։- Որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ նման գործողություններին լուրջ հետևանքներ են հաջորդում»։





























