2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Թափ ենք հավաքում»։

Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ մարզային ներդրումային համաժողովները նոր որակ են ստանում. «Իմ քայլը հանուն Սյունիքի» համաժողովում 6 ներդրումային հուշագիր ստորագրվեց:

Գիտեի՞ք, որ Գորիսում 3D տպիչներ են արտադրում:

Արտահանման ծավալները շեշտակի ավելացնելու համար ունեն 18 միլիոն դրամի ներդրման կարիք:

Կարծում եմ հետաքրքիր նախագիծ է»: