Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 18.00-ին, բաժանմունք է ներկայացել մի կին եւ հանձնել ՌԳԴ-5 տիպի նռնակ՝ պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 28, 7.62մմ տրամաչափի՝ 1, 12.7մմ տրամաչափի 1 փամփուշտ եւ ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ կնոջ հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ ամուսնուն:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: