Ինդոնեզիայի ոստիկանությունը 6 մարդու է ձերբակալել պաշտոնյաներին սպանելու նպատակով դավադրության կասկածանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին:
Նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Պրաբովո Սուբիանտոյի աջակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ տեղի ունեցած բախումների գիշերը 8 մարդ է սպանվել եւ ավելի քան 900-ը վիրավորվել:
Անվտանգության մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ բռնությունը, որը բռնկվեց ընտրություններին Ջոկո Վիդոդոյի հաղթանակից հետո, կազմակերպվել է մի քանի խմբերի կողմից, այդ թվում խմբերի, որոնք կապ ունեն «Իսլամական պետության» հետ:
Խմբերից մեկը, տեղի ոստիկանության խոսքով, ցանկանում էր պաշտոնյաների սպանել:
Ոստիկանությունը հավելել է, որ կասկածյալներն անհայտ աղբյուրից 150 մլն ռուփի են ստացել (10434 դոլար): Հայտնի է նաեւ, որ նրանց թիրախում Վիդոդոն չի եղել:





























