Կառավարման համակարգում արդյունավետ որոշում կայացնելու խնդիր կա։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Միքայել Մելքումյանը։
«Անցած տարի երկու անգամ շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմը պահպանելու առաջարկ էինք տվել, մերժել էին, հիմա նորից բերում են, բայց հունվարի 1-ին իջել ենք 58 միլիոնի, այսինքն՝ անհասականալի է։ Այսինքն՝ եթե պետք է մերժես, ինչու ես բերում, որ ակցիզները բարձրացնե՞ս ընդամենը»,–նշեց նա։
Մելքումյանի խոսքով՝ համահարթեցումը կբերի ակցիազային հարկի ավելացմանը և դրա հետևանքով սպառման կրճատմանը, իսկ դրանից տուժելու են ավելի քիչ եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացիները։ «Մեկ այդպիսի սխալ արել էին, երբ ակցիզային հարկ էին ուզում կիրառել գազավորված ըմպելիքների վրա, որից հետ կանգնեցին։ Սա նշանակում է, որ կառավարման համակարգում ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնելու խնդիր կա»։




























