Խաղադրույքների ոլորտը  կարգավորող օրենքի նախագիծն ըստ էության ոչինչ չի կարգավորում: Մայիսի 31-ին մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց  «Գուդվին-Բետ» բուքմեյքերական ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը:

Հիշեցնենք, որ խոսքը 10 օրվա ընթացքում խաղադրույքների ընդունման բոլոր խաղային ավտոմատները վերացնելու պահանջի մասին է:

Ըստ Միքայելյանի, այս պահանջի կատարումը անխուսափելիորեն կհանգեցնի ընկերության սնանկացմանը: Ընկերության տնօրենը նշեց, որ իրենք առաջարկություններ եւ առարկություններ են ներկայացրել տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովին, որպեսզի մոտեցումն ավելի օբյեկտիվ լինի:

Առայժմ ոչ մի արդյունք չկա, թեեւ խոստացվել է, որ երկրորդ ընթերցմամբ նախագծի քննարկման ժամանակ հարցը հաշվի կառնվի:

Ընկերության տնօրենը  պնդում է, որ խաղադրույքների առյուծի բաժինը համացանցում է կատարվում, ուստի այս իմաստով խաղային ավտոմատների արգելքն ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխում:

2018 թվականի տվյալների համաձայն, ոլորտի շրջանառությունը կազմել է 306 մլրդ դրամ, որից 255 մլրդ-ը համացանցի, իսկ մնացածը` բուքմեյքերական գրասենյակների եւ ավտոմատ մեքենաների միջոցով: Ընդ որում ավտոմատներըը թույլատրվում է տեղադրվել Ֆինանսների նախարարության կողմից խստորեն սահմանված վայրերում:

Ընդհանուր առմամբ ընկերությունը տեղադրել է 1000 խաղային ավտոմատ, 150-ը արդեն ապամոնտաժվել կամ տեղափոխվել են բուքմեյքերական գրասենյակներ: «Մենք միայն մի բան ենք խնդրում. քանի որ մեր լիցենզիան  մինչեւ 2020-ի  նոյեմբեր է, թույլ տալ սարքերը շահագործել մինչեւ այդ ժամանակը: Հակառակ դեպքում ընկերությունը կսնանկանա, ինչը կհանգեցնի միայն ընկերությունում 450-500 մարդկանց, ընկերության հետ հետ կապված կազմակերպությունների աշխատակիցների գործազրկությանը», - հիշեցրեց Միքայելյանը:

Նրա խոսքով, բուքմեյքերական գրասենյակները, ի տարբերություն Համացանցի, անչափահասների մասնակցության առումով շատ ավելի ցածր ռիսկ են ներկայացնում: «Մեր գրասենյակներում դա գերթե զրոյական է», - վստահեցրեց ընկերության տնօրենը` հավելելով, որ խախտումը ենթադրում է մեծ տուգանքներ:

Միեւնույն ժամանակ, Սարգիս Միքայելյանը նշեց, որ եթե պահանջը չկատարվի, նրանք ստորագրահավաք կնախաձեռնեն առանց բացառության բոլոր բուքմեյքերական գրասենյակների փակման, մոլախաղեր արգելքի եւ համացանցով խաղադրույքների ընդունման համար:

«Բուքմեյքերական գրասենյակները չեն առաջացնում կախվածություն: Եթե դուք մի փոքր գոնե պատկերացնում եք, թե ինչի մասին է խոսքը, հավանաբար գիտեք, որ խաբեության մեծ մասը կատարվում է խաղատներում: Մեզ մոտ ամեն ինչ կախված է դեպքից, մենք չենք կարող ֆուտբոլային թիմերի խաղերի վրա ազդել», - հիշեցրեց ընկերութայն ղեկավարը: