ԱԻՆ «911» ծառայությանը  մայիսի 31-ին, ժամը 20:22-ին տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 87-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: