Արմավիրի մարզում հունիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ 38-ամյա Մուշեղ Եփրեմյանը իր վարած Opel Vectra մակնիշի 34 AL 640 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է ելել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվար հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։