Շաբաթ ամերիկյան Ջորջիա նահանգի ոստիկանությունը սկսել է հետաքննել Piggly Wiggly սուպերմարկետի սառցարանում տղամարդու դի հայտնաբերելու փաստով հանցագործությունը, հաղորդում է Fox News-ը:

Տեղի ախտաբանը հաստատել է, որ զոհվածը սուպերմարկետի աշխատակից 51-ամյա Լարի Լոնգն էր:

Տեսախցիկների գրանցած տեղեկատվության համաձայն՝ հնարավոր է դարձել պարզել, որ Լոնգը միայնակ էր գնացել դեպի սառցարանը, իսկ մեկ ժամ անց նրան հայտնաբերել է գործընկերը:

Նշվում է, որ տղամարդը մահացել է՝ չգալով գիտակցության:

Ախտաբանի խոսքով՝ մահվան պատճառը սրտի կանգն էր: