Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում ոստիկանությունը ձերբակալել է 18 եւ 19 տարեկան երկու դեռահասներին, որոնք կիրակի առավոտյան անօրինաբար ներխուժել էին մզկիթ, հաղորդում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել Դար Ուլ Իսրա համայնքային կենտրոնում:

«Մզկիթում ոչ մեկը չի տուժել, եւ ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու, որոնք առնչություն ունեին միջադեպին: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: Մենք շնորհակալ ենք Հարավային Ուելսի ոստիկանությանն արագ արձագանքման համար»,-ասվում է Ուելսում մահմեդականների ներկայացուցչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ոստիկանությունը որոնում է ձերբակալվածների հետ կապ ունեցող այլ անձանց:

Ներկայումս ամբողջ աշխարհի մահմեդականները տոնում են սրբազան ամիս Ռամադանը եւ ավանդաբար հավաքվում մզկիթներում եւ համայնքային կենտրոններում: