Կիրակի Սինգապուրի ռազմաօդային ծառայության երկու F-15 SGs կործանիչներ են գործադրվել տագնապային հաղորդագրության հետեւանքով, որ Scoot ավիաընկերության ինքնաթիռում ռումբ է տեղադրված, հայտարարել է երկրի պաշտպանության նապարար Էն Հենյան ֆեյսբուքյան իր էջում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Սինգապուրի ռազմաօդային ծառայության երկու F-15 SGs կործանիչներ են գործադրվել Ֆիլիպիններից Սինգապուր ժամանող ինքնաթիռին ուղեկցելու նպատակով դրանում տեղադրված ռումբի մասին տագնապային հաղորդագրության հետեւանքով, որը, ինչպես պարզ է դարձել, կեղծ էր»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվել է նաեւ, որ սինգապուրյան զինվորականների պարագայում ցանկացած սպառնալիքն ընկալվում է որպես իրական մինչեւ իրավիճակը լիովին պարզաբանելը:

Տեղական StraitsTimes թերթի հաղորդմամբ Scoot ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունների իսկությունը: Սակայն սպառնալիքը կեղծ էր եւ 144 ուղեւորով եւ անձնակազմի վեց անդամներով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: