Շիրակի մարզում ջրագողության դեմ պայքարի շրջանակներում բազմաբնակարան շենքերում իտալական արտադրության ջրաչափեր են տեղադրում:
Նմանատիպ ջրաչափեր «Շիրակ-ջրմուղկոյուղի» ընկերության կողմից այս գործընթացը մեկնարկել է արդեն մեկ ամիս եւ շուրջ 1500 ջրաչափ փոխարինվել են նորերով:
«Նոր ջրաչափը թույլ չի տա ջրագողություն անել, քանի որ իտալական ծագում ունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության իրացման ծառայությունների վարչության պետ Հրայր Խաչատրյանը:
Նոր ջրաչափերը ձեռք են բերվել հայ-իտալական «Արազեն» համատեղ ձեռնարկության հետ կնքված պայմանագրով: Դրանք տեղադրվում են պլաստմասե տարաների մեջ, հետո պարուրվում փրփրանյութով:





























