Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել ճնշումը չինական ձեռնարկությունների հանդեպ, ներառյալ Huawei-ը։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք համառորեն խնդրում ենք ԱՄՆ-ին անհապաղ չեղարկել սահմանափակիչ միջոցները եւ դադարեցնել ճնշումը չինական ձեռնարկությունների հանդեպ, ներառյալ Huawei-ը»,- ասել ՝ Գաո Ֆենը։

Նա նաեւ Վաշինգտոնին կոչ է արել ջանքեր գործադրել Չինաստանի եւ ԱՄՆ առողջ եւ կայուն առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։

«Մենք արդեն քանիցս խոսել ենք Չինաստանի դիրքորոշման մասին սահմանափակումների վերաբերյալ, որոնք մտցնում է ԱՄՆ-ը չինական ձեռնարկությունների հանդեպ, ներառյալ Huawei-ը։ Դա ոչ միայն խախտում է չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը, այլեւ խանգարում է սովորական գիտատեխնիկական ու առեւտրային փոխանակմանը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ ստեղծում է լուրջ սպառնալիք արտադրաշղթաների անվտանգության համար, այս ամենը շահավետ չէ կողմերից ոչ մեկին»,- ընդգծել է նա։

ԱՄՆ առեւտրի նախարարը  մայիսի կեսին Huawei-ը մտցրել է սեւ ցուցակ, որը փակում է ընկերության ճանապարհն ամերիկյան արտադրողների բաղադրիչների եւ տեխնոլոգիաների գնման ճանապարհին։ Huawei-ը նաեւ այն ընկերությունների ցուցակում է, որոնց արգելված է գործեր վարել ամերիկյան բիզնեսի հետ՝ առանց համապատասխան արտոնագրերի։

Google-ը արդեն դադարեցել է համագործակցությւոնը Huawei-ի հետ այն ոլորտներում, որոնք պահանջում են սարքավորումների, ծրագրային ապահովման եւ տեխնիկական սպասարկումների փոխանցում, բացի նրանցից, որոնք համահասանելի են բաց արտոնագրով։ Մասնավորապես, ամերիկյան ընկերությունը զրկել է Huawei-ին ОС Android թարմացումների հասանելիությունից , որով հագեցած են չինական ընկերության սմարթֆոնները։ Ավելի ուշ ԱՄՆ առեւտրի նախարարությունը թույլ տվեց Huawei-ին տրամադրել ժամանակավոր ընդհանուր թույլտվություններ մինչեւ օգոստոսի 19-ի, որոնք թույլ կտան պահպանել առկա հաղորդակցային ցանցերը եւ ծրագրային ապահովում տրամադրել առկա հաճախորդներին։