1889 թվականին աշխարհը բառեր չէր գտնում՝ նկարագրելու ԱՄՆ առաջին տիկին Ռոուզ Կլիվլենդի զգացմունքները նրա ընկերուհու՝ Եվանգելինա Սիմփսոն Ուիփլի հանդեպ, գրում է Mirror-ը: 

Ռոուզ Կլիվլենդը ԱՄՆ 22-րդ եւ 24-րդ նախագահ Սթիվեն Գրովեր Կլիվլենդի կինն էր:

130 տարի անց կանանց սիրային նամակները հրապարակվել են՝ աշխարհին հայտնելով ԱՄՆ առաջին տիկնոջ ոչ ավանդական սեռական կողմնորոշվածության մասին:

Նրանց 30 տարի տեւած հարաբերություններն ավարտվել են Եվանգելինայի՝ քահանայի հետ ամուսնությունից հետո, եւ վերսկսվել քահանայի մահից հետո:

Կանանց նամակները պահպանել է Եվանգելինայի տան աշխատակիցը, եւ այժմ դրանք հրապարակվել են «Գնահատվածները եւ սիրվածները՝ Ռոուզ Կլիվլենդի եւ Եվանգելիա Սիմփսոն Ուիփլի սիրային նամակները, 1890-1918թթ» նոր պատմական գրքում: