Անգլիական Արեւմտյան Յորքշիր կոմսության Էփլթոն ակադեմիայում իրարանցում է առաջացել ուսումնական տարվա շեմին. սեպտեմբերից աղջիկներին կարգելեն կրել կիսաշրջազգեստ, գրում է Mirror-ը:

Կիսաշրջազգեստ կրելու արգելքի մասին նամակն ուղարկվել էր դպրոցի տնօրեն Հելեն Ջոնսի կողմից:

Նրա կարծիքով՝ «գենդերային առումով չեզոք» տաբատները, որոնք պետք է փոխարինեն կիսաշրջազգեստներին, վերջ կդնեն դպրոցում «ոչ պատշաճ» երկարությամբ կիսաշրջազգեստներ կրելու պրակտիկային:

Սակայն աղջիկներն ու նրանց ծնողներն ունեն այլ կարծիք. նրանք մտադիր են ստորագրահավաք կազմակերպել՝ կոչ անելով թույլ տալ նրանց շարունակել դպրոցում կրել կիսաշրջազգեստներ:

Դպրոցահասակ աղջիկներն ու նրանց ծնողները համարում են, որ տնօրենի որոշումը ծիծաղելի է, իսկ ոմանք մեղադրում են վերջինիս սեքսիզմի մեջ: