Լեհ հնագետները Կահիրեի մոտ, Սակարա դամբանադաշտում մի քանի տասնյակ մումիաներ են հայտնաբերել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Science in Poland պորտալին։
Գտածոն կատարվել է Ջոսերի բուրգի շրջակա պեղումների ժամանակ, որը համարվում է հնագույն պահպանված քարե կառույցն աշխարհում։ Լեհ գիտնականների խումբն աշխատանքներ է տանում Սակարայում արդեն քսան տարուց ավելի։
Գիտնականների խոսքով՝ մումիաները մոտ երկու հազար տարեկան են։ Դրանց մեծ մասը թաղվել է հենց փորված ավազում՝ միան նախնական օծում անցնելով։
Ինչպես պատմել է պեղումների ղեկավար Կամիլա Կուրաշկեւիչը Վարշավայի համալսարանից, մումիաների մեծ մասը վատ է պահպանվել։ Դրանց մի մասը գտնվել է փայտե դագաղներում, չոր պայմաններում։ Հետազոտողների ուշադրությունը գրավել է մումիաների արտասովոր զարդարանքը։ Նրանցից մեկի պարանոցին եղել է գունավոր մանյակ, իսկ դագաղի կափարիչին՝ հիերոգլիֆներով մակագրություն։
«Նկարված պատկերների մի մասը հիերոգլիֆներով նշաններ չեն եւ կապակցված տեքստ չեն կազմում»,- նշել է Կուրաշկեւիչը։
Բացի այդ, մումիայի ոտքերը ծածկված են զարդերով, որոնք պատկերում են հին եգիպտական աստված Անուբիսին՝ «միանգամայն անսովոր կապույտ գույնով», ընդգծել է եգիպտագետը։ Սովորաբար այդ աստվածությունը ներկայացրել են սեւ գույնով։ Գիտնականները ենթադրում են, որ տարօրինակ կապույտ երանգավորումը արված է թանկարժեք քարով։





























