Շվեդիայի կառավարությունը սեպտեմբերին մտադիր է աճուրդ-վաճառքի հանել ավելի քան 13 մլն դոլար արժողությամբ սուպերքարերը, որոնք առգրավվել են Հասարակածնային Գվինեայի փոխնախագահի մոտից, որին մեղադրում են կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ, հաղորդում է Fox News-ը: 

Այդ 25 ավտոմեքենաները, ենթադրաբար, պատկանել են Թեոդոր Նգեմա Օբիանգ Մանգուին՝ Հասարակածնային Գվինեայի նախագահի որդուն, որն իշխանություն էր եկել 1979 թվականին պետական հեղաշրջման արդյունքում:

Նրա կառավարությունը անհաջող կերպով պնդում էր, որ որոշ ավտոմեքենաներ չեն պատկանել նրան:

Ակնկալվում է, որ Lamborghini Veneno-ն կվաճառվի 4,5 մլն դոլարով, Ferrari LaFerrari-ն՝ 2,5 մլն դոլարով, իսկ Mclaren P1-ը՝ 1,5 մլն դոլարով: