Ածխածնի ներկայիս արտանետումները սպառնում են գլոբալ տաքացման զսպմանը` հայտնել են գիտնականները, հաղորդում է Reuters-ը:

2015 թվականին գրեթե 200 երկրներ համաձայնել են հրաժարվել հանքանյութի վառելիքի օգտագործումից՝ նպատակ ունենալով սահմանափակել 2 աստիճան Ցելսիուսից ցածր գլոբալ ջերմաստիճանի աճը, ընդ որում՝ ջանքեր գործադրելով առավել անվտանգ շեմ ապահովել համար:

Սակայն ողջ աշխարհում տնտեսական զարգացումը հանգեցրել է հանքանյութի վառելիքի ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպիսինն են՝ էլեկտրակայաններ եւ խողովակաշարեր: Աշխարհն այժմ գտնվում է 3C ջերմաստիճանի հասնելու ճանապարհին:

Nature ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները հայտնաբերել են, որ ապագա արտանետումները վերոնշյալ ենթակառուցվածքներից կարող են հասնել 1,5C շեմին:

Հետազոտության մեջ ասվում է նաեւ, որ կլիմայի մասին Փարիզի համաձայնագիրը սպառնալիքի տակ է գտնվում: