Տղամարդը դաշտում արածող կովերի ամբողջ նախիրի ուշադրությունը գրավել է սաքսոֆոնով հայտնի սերենադների կատարմամբ: Նա ասել է, որ նոր է սովորում գործիքի վրա նվագել, բայց կենդանիներին կատարումը միանգամայն բավարարել է: Պարզվում է՝ կովերը ջազի մեծ երկրպագու են:
Տեսանյութում, որը նկարահանել է Օրեգոնի բնակչի դուստրը, կովերը չեն կարողանում կտրվել կոմպոզիցիաների ունկնդրումից: Ռիկ Հերմանը կենդանիների մի ամբողջ խմբի գրավել էր իր քավերներով՝ Ջորջ Մայքլի «Tequila», The Champs, «Careless Whisper» եւ Սթիվի Ուանդերի «Isn’t She Lovelу», որոնք կատարել է սաքսոֆոնով: Նրա դուստրը հոր կարճ ելույթի հոլովակը հրապարակել է Twitter-ում:
Յուրահատուկ նկարահանումը ցուցադրում է, թե ինչպես է տղամարդը հուզիչ ջազային կոմպոզիցիաներով շոյում կովերի լսելիքը, հայտնում է Usa.one-ը: Կովերը, որ արածում էին երաժիշտից բավական հեռավորությամբ, դանդաղ սկսում են մոտենալ ցանկապատին, մինչ Հերմանը նվագում է, եւ բոլորը ցանկապատից այն կողմ հավաքվում են Ռիկի մոտ:
Տղամարդը սաքսոֆոն նվագել սկսել է սովորել մոտ 7 ամիս առաջ՝ «ուղղակի մարդկանց ուրախացնելու համար», սակայն չէր սպասում, որ դասերից մեկը համացանցում վարակիչ կդառնա: Հոլովակն արդեն ստացել է 800 հազար լայք եւ 261 հազար վերաթվիթ:
my parents are such goofs they drove out to the backroads so my dad could play the cows the songs he’s been learning on the saxophone pt.1 pic.twitter.com/IHzgxtvo0N
— Erin Herrmann (@erinmherrmann) 26 июня 2019 г.





























