Facebook Inc ընկերությունը տարհանել է չորս շենք զարինով ծանրոց ստանալուց հետո, տեղեկացնում է Reuters-ը։

Երկու աշխատակից, որոնք շփվել են կասկածելի ծանրոցի հետ առավոտյան ժամը 11-ին մոտ, զարինի ազդեցության որեւէ ախտանշան չեն ունեցել, ասել է Մենլո պարկ քաղաքի, որտեղ տեղակայված է Facebook-ը, հրշեջ ծառայության ղեկավար Ջոն Ջոնսթոնը։

Facebook-ի ներկայացուցիչ Էնթոնի Հարիսոնն ասել է, որ ընկերությունը տարհանել է չորս շենք զարինի դրական թեստից հետո եւ համագործակցում է ոստիկանության հետ հետաքննության հարցում։

Ավելի ուշ Հարիսոնը տեղեկացրել է, որ փաթեթը, որը սկզբում զարինի առկայության դրական արդյունք է տվել ընկերության կենտրոնակայանից ոչ հեռու փոստատանը Կալիֆոռնիայում, ոչ մի վտանգավոր նյութ չի պարունակել, տեղեկացնում է AP-ը։

Զարինը ուժեղ ազդող թունավոր միացություն է, որը քայքայում է նյարդային համակարգը, օգտագործվել է որպես քիմիական զենք։ Ազդեցությունը կարող է մահացու լինել։