Իռլանդիայում կարապը սպանել է շանը: Ինչպես հայտնում է The Irish Times-ը, Դուբլինի Բուշ այգում շունը մտել է ջուրը, որում կարապներ են եղել:

Կարապներից մեկը նկատել է շանն ու լողացել նրա ուղղությամբ:

«Մենք սկսեցինք բղավել կարապին շեղելու համար, սակայն նա մոտիկացավ շանը, մի քանի անգամ հարվածեց, եւ շունը խեղդվեց»,- ասել է կարապներին կերակրող տղամարդը:

Շան տերը, ականատեսների խոսքով, շփոթված էր: