Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էժանացել են 0,52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 57,04 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,56 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,46 դոլարի: