1970-ական թվականներին տեղի ունեցած գլոբալ տնտեսական ցնցումը կարող է կրկնվել, հայտարարել է տնտեսագետ եւ Saxo Bank-ի ներդրումների գծով տնօրեն Սթին Յակոբսենը 3-րդ եռամսյակի մակրոտնտեսական կանխատեսումներում, որը «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ է: 

«Այսօր գլոբալացումը առավելագույնին է հասել՝ նույնիսկ առեւտրային պատերազմները հաշվի չառնելով: Չինաստանն ամեն ինչ արտադրում է, ուստի արտադրության էժանացման գործընթացն իրեն սպառել է: Սրան հավելեք պոտենցիալ առեւտրային պատերազմը եւ համընդհանուր ուշադրությունը բնապահպանական հետեւանքների հանդեպ՝ գործածման իր բոլոր ասպեկտնրում (պլաստմասա, փաթեթավորում, օդի եւ ջրի աղտոտում օդային եւ ծովային տրանսպորտի կողմից)»,- նշում է Յակոբսենը:

«Այն բանի ֆոնին, որ կենտրոնական բանկերը սխալմամբ կենտրոնացել են չափից ավելի ցածր ինֆլյացիայի վրա, մենք ստանում ենք իսկական «կատարյալ փոթորիկ», որի ամբողջ հզորությունը կանդրադառնա ինֆլյացիոն արդյունքների վրա: Հակագլոբալացում, միավոր արտադրանքի ինքնարժեքի բարձրացում՝ բնապահպանական նկատառումներով, ֆիսկալ ներխուժում ենթակառուցվածքի մեջ… այս ամենը կհանգեցնի գլոբալ ցնցման կրկնության առաջարկների ոլորտում, որը դիտվել է 1970-ական թվականներին»,- նախազգուշացնում է նա:

ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամը սկսվել էր 1973 թվականի վերջին: Ճգնաժամի շրջանում ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրությունը կրճատվել էր 13 տոկոսով, Ճապոնիայում՝ 20 տոկոսով, Գերմանիայում՝ 22 տոկոսով: 1975 թվականի կեսին զարգացած կապիտալիստական երկրներում լիովին գործազուրկների թիվը հասել էր 15 մլն-ի: Դրանից բացի, ավելի քան 10 մլն-ն անցել էր ոչ լրիվ աշխատանքային շաբաթի կամ ձեռնարկություններից ժամանակավորապես ազատվել էր: Միաժամանակ տեղի էր ունեցել իրական եկամուտների անկում: 1973 թվականին տեղի էր ունեցել նաեւ առաջին էներգոճգնաժամը, որը սկսվել էր, երբ ՕՊԵԿ երկրները նվազեցրել էին նավթի արդյունահանման ծավալները:

«Ամբողջ աշխարհի ընկերությունները փորձում են հասկանալ այնպիսի երեւույթները, ինչպես առեւտրային պատերազմը, Brexit-ը… մի իրավիճակում, երբ բնապահպանական ծախսերը շուտով դուրս կգան վերահսկողությունից՝ սպառողների մտավախությունների եւ քաղաքական ասպարեզում «կանաչների» տեսակարար կշռի մեծացման պատճառով»,- կարծում է Յակոբսենը:

Ընդ որում՝ նա կարծում է, որ այս անգամ ցնցումը տեղի կունենա երրորդ-չորրորդ եռամսյակներից հետո որոշ ժամանակ անց: «Ընդամենը մեկ տարի հետո՝ 2020 թվականի ամռանը բոլորը վերջնականապես կտարհամոզվեն, որ դրամավարկային քաղաքականությունը ազդում է իրավիճակի վրա, եւ մենք կդառնանք այն բանի վկաները, թե ինչպես չափից ավելի ծախսերը ինֆլյացիան կհասցնեն մինչեւ մի մակարդակի, որը ոչ ոք չի կանխատեսել: Դա տեղի կունենա ընդամենը 2 եռամսյակ հետո այն բանից, երբ հերթական անգամ կհայտարարվի ինֆլյացիայի ավարտի մասին»,- եզրափակել է նա: