Շիրակի մարզում այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բախվել են BMW մակնիշի 10 NV 555 համարանիշի եւ ЗИЛ-130 մակնիշի ջրցան ավտոմեքենան։

Shamshyan.com-ի  հաղոդմամբ, բախման հետեւանքով ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ ջրցան ավտոմեքենան հաշվառված է Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում։