Թաիլանդում տղամարդը մասնակցել է գարեջուր արագ խմելու մրցությանը, չափից ավելի շատ է խմել եւ մահացել, հայտնում է Daily Star-ը:

Բարի այցելուն գործընկերների հետ որոշել է մասնակցել գարեջուր խմելու հանրահայտ մրցությանը: Դա տեղի է ունեցել հունիսի 29-ին Չա-Ամ լողափային հանգստավայրում:

Մրցությունից առաջ մասնակիցները բարձրացրել են բաժակները եւ կենաց ասել: Դրանից հետո տղամարդը միանգամից խմել է մեկ լիտր գարեջուր եւ բաժակը շրջել՝ ժյուրիին ապացուցելով, որ ինքը խնդիրը գերազանց է կատարել: Որոշ ժամանակ անց նա շփոթահար տեսք է ունեցել: Տղամարդը դեմքով ընկել է բեմի վրա եւ շուտով մահացել է:

Տեղի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի աշխատակից Սոմսակ Լայկոբոկը նշել է, որ մահացողը կարող էր տուժել ոչ այնքան ալկոհոլից, որքան այլ գործոններից, օրինակ՝ նա, հնարավոր է, գարեջուրը խմել է դատարկ ստամոքսով կամ տառապել է որեւէ հիվանդությամբ: Նրա գործընկերն ասել է, որ աշխատավայրում ոչ մի բան չեն լսել հանգուցյալի որեւէ ախտորոշման մասին: Տղամարդու մարմինը փորձաքննության կենթարկվի: