Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Christie's աճուրդի տանը խնդրել է վաճառքի չհանել փարավոն Թութանհամոնի գողացված 3000-ամյա կիսանդրին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով BBC-ին:
Երկրի իշխանությունները պնդում են, որ կիսանդրին անօրինական ճանապարհով է դուրս բերվել Կահիրեից 1970-ական թվականներին: Այն համարվում է Եգիպտոսի մշակութային ժառանգությունը եւ պետք է վերադարձվի Եգիպտոսին:
Աճուրդի տունը պնդում է, որ լոտը ձեռք է բերել գերմանացի կոլեկցիոները 1973-1974 թվականների ընթացքում:
Փարավոնի կիսանդրին պատրաստված է դարչնագույն գույնի կվարցիտից: Նախնական գնահատականների համաձայն՝ արժեքը կազմում է մոտ 5 մլն դոլար:





























