«Շրջադարձ» կուսակցության քաղաքական խորհուրդը իր վրդովմունքն է հայտնում մարտի 20-ին Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող  Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պայմանների բարելավմանն ուղղված իր զինակիցների փորձը ոստիկանների կողմից խոչընդոտելու կապակցությամբ:

«Կոչ ենք անում եւ հոդորում  Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլի յոթերորդ օրը հայտարարել կուսակցության համագումարի ու հետագա ռազմավարության մասին եւ ավարտել հացադուլը:

Կոչ ենք անում ԱԺ-ին անդրադառնալ իրենց գործընկերոջ կողմից իրականացվող  քաղաքական  քայլին,եւ անել  հնարավորը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլի դադարեցման համար»,- նշված է «Շրջադարդի» հայտարարության մեջ: