Տրամաբանական է, որ Իսրայելի ղեկավարությունը սառեցրել է Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ ունեցած հարաբերությունները: Այդ մասին հայտնել է «Վրացական կուսակցության» նախագահ Սոզար Սուբարը, տեղեկացնում է վրացական «Ամբեբի» լրատվական գործակալությունը:

«Ամբողջ աշխարհն է տեսնում, թե վրացի ժողովուրդը ինչ դժվար պայմաններում է ստիպված ապրել: Այն, որ Վրաստանում օրենք գոյություն չունի, մեր հասարակությունը շատ ժամանակ է, ինչ գիտի, եւ վերջին ժամանակաշրջանում Իսրայելը եւս դրանում համոզվեց: Այդ երկիրը իր քաղաքացիների անօրեն ձերբակալման համար, որպես բողոքի նշան հրաժարվում է ընդունել  խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին եւ ֆինանսների նախարար Վերա Քոբելիային հետ»,- հայտարարել է կուսակցության նախագահը:

Նրա խոսքով` Իսրայելը երբեք չի հանգստանա, որ իր գործարարներին խաբել են եւ ձերբակալել: