Երեկ` մարտի 20-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ նշված բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետի մոտից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել երեք երիտասարդների:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդներն են Բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանող, 21-ամյա Հովակ Հովակիմյանը, 20-ամյա Ռուբեն Պողոսյանը եւ 17-ամյա Աշոտ Խոսրովյանը: Վերջինս, ըստ իր հայտարարության, «Միկա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է:
Եռյակը Մաշտոցի պողոտայում կողոպտել են 35-ամյա Կարինե Արշակյանին` ակնհայտ հափշտակելով պարանոցի ոսկե շղթան:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):

Հովակ Հովակիմյան

Ռուբեն Պողոսյան

Աշոտ Խոսրովյան
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























