Ուրբաթ երեկոյան Հարավային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով հերթական երկրաշարժը՝ ընդամենը մեկ օր անց վերջին 20 տարում հզորագույն՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության հայտարարությունը:

Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լոս Անջելեսից մոտ 240 կմ հյուսիս-արեւելք եւ Ռիջքրեսթից 16 կմ հեռավորությամբ:

Ռիջքրեսթի շրջանում դիտվել է 100 հետցնցում, եւ փորձագետները զգուշացնում են, որ դրանց թիվը կարող է մեծանալ: