Արարատի մարզում Երեւան-Երասխ ճանապարհին այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել մի կին:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ կինը գիտակցություն ունի, ինքնուրույն շնչում է, վիճակը կայուն ծանր է, պոլիտրավմաներ ունի:
Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում է, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:




























