Մոսկվայում տեսուչ ներկայացած տղամարդը գումար է շորթել վարորդներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Մոսկվայի վարչական ճանապարհային տեսչության խոսնակ Օլգա Դիգալոյին:
«Ականատեսների խոսքով՝ քաղաքացին շորթմամբ է զբաղվել, տուգանքներ գրել: Նրան հայտնաբերել է տեսուչը, որը պարեկություն էր անում Պատրիարշիե պրուդի շրջանում»,- պատմել է Դիգալոն:
Նրա խոսքով՝ տեսչության աշխատակիցները նրան խնդրել են ներկայանալ: Տղամարդը ներկայացրել է կեղծ հավաստագիրը: Տեսուչները դեպքի վայր ոստիկանություն են կանչել, որից հետո տղամարդուն ձերբակալել են:
«Հիշեցնենք, որ այդ տարածքում տեսուչները չեն կարող գումար ընդունել, նրանք միայն կարող են արձանագրել խախտումները: Նման դեպքերում խնդրում ենք ոստիկանություն կանչել»,- ընգծել է խոսնակը:





























