«Հավայան ավիաուղիների» ավիաընկերության ինքնաթիռում արբած վիճակում հարավկորեացի տղամարդու պահվածքը դարձել է ինքնաթիռի վերադարձի պատճառը, հաղորդում է Fox News-ը: 

Իր պահվածքի համար տղամարդն ավիափոխադրողին 172 000 դոլար կվճարի:  

48-ամյա Կենգ Չոլ Կիմը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել ուղեւորների եւ ինքնաթիռի անձնակազմի հետ վեճի համար:

Մեղադրող կողմի հաղորդմամբ՝ տղամարդը թռիչքից առաջ վիսկի է խմել եւ ավելի ուշ սկսել անհանգստացնել իր կողքին նստած երեխային:

Դրանիցհետո հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա, որը նրան նկատողություն է արել:

Մյուս ուղեւորները օգնել են հանդարտեցնել սանձարձակ ուղեւորին, եւ ինքնաթիռը հարկադրաբար վերադարձել է Գոնոլուլու: