Առնվազն 8 մարդ զոհվել եւ տասնյակ մարդիկ վիրավորվել են ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, որը լցված էր պայթուցիկով Աֆղանստանի կենտրոնում, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես նշում է Associated Press-ը, հղում կատարելով երկրի իշխանություններին, տուժածներից շատերը պայթյունի մոտակայքում գտնվող դպրոցի աշակերտներն են: Տեղի վարչակազմի ղեկավար Հասան Ռազա Յուսաֆին հայտարարել է, որ մահապարտ ահաբեկչի նպատակը Հազնիում հետախուզական կենտրոնն էր:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոհայում մեկնարկել են «Թալիբան»-ի մասնակցությամբ բանակցությունները, որոնք նպատակ են հետապնդում ավարտել պատերազմն Աֆղանստանում:

ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը հայտարարել է, որ Թալիբան»-ի հետ բանակցությունների վերջին փուլն ամենաարդյունավետն էր: