Երուսաղեմի հյուսիսում՝ Հիզմա բնակելի շրջանում, պաղեստինցին վրաերթի է ենթարկել իսրայելցի զինծառայողներին, որի հետեւանքով նրանցից 5 մարդ տուժել է, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Իսրայելի Պաշտպանության բանակի թվիթերյան էջին:

«Ահաբեկիչը նկատել էր զինվորներին, որոնք գտնվում էին ճանապարհի մայթեզրին օպերատիվ առաջադրանք կատարելիս, եւ վրաերթի ենթարկել նրանց: Նրանցից երեքը ստացել են միջին ծանրության վնասվածք, եւս երկու զինծառայող՝ թեթեւ վնասվածքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրվում է, որ վրաերթը, որից հետո հանցագործը մտադրվում էր փախուստի դիմել, կանխամտածված էր: Իսրայելի ուժային կառույցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ ամբողջ գիշեր եւ արդեն առավոտյան հայտարարել  որ ձերբակալել են հանցագործին: