Դալասի ոստիկանությունը հայտնել է ավելի քան 20 սպայի նկատմամբ կարգապահական պատիժ կիրառելու մասին սոցցանցերում նրանց կողմից հրապարակված վիրավորական գրառումների համար, հաղորդում է ABC News-ը:

Նշվում է, որ պատժի պատճառը պրոֆեսիոնալ էթիկայի խախտումներն էին, որոնք նրանք թույլ էին տվել իրենց հրապարակումներում:

Մասնավորապես, նրանք կատարել են ծաղրական գրառումներ բողոքի ցույցերը ցրելու և անգամ ոստիկանների կրակոցների զոհերի վերաբերյալ:

Պատժի ենթարկված ոստիկաններից չորսը հեռացվել են աշխատանքից հրապարակումների «ծայրահեղական բովանդակության» համար:

Ընդհանուր առմամբ ստուգողները հայտնաբերել են ավելի քան 1000 հրապարակումներ սոցցանցերում, որոնք կատարվել են Դալասի նախկին կամ ներկայիս սպաների կողմից վերջին երկու տարիների ընթացքում:

Հետազոտությունն անցկացվել էր հազարավոր վիրավորական կամ ագրեսիվ հրապարակումներից հետո, որոնք արվել էին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ոստիկանների կողմից The Plain View Project ծրագրի շրջանակներում: