ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է հեռուստահուշարարին իր հայտարարության մեջ  Անկախության օրը, երբ նա խոսել է 18-րդ դարում ԱՄՆ-ի անկախության համար տարվող պատերազմում «օդանավակայանները գրաված» Կոնտինենտալ բանակի մասին, հաղորդում է CNN-ը:

«Այն շարունակել է աշխատել եւ վերջում շարքից դուրս եկել: Դրա վերջն եկել էր»,-ուրբաթ Թրամփը հայտարարել է լրագրողներին:

Սեփական սխալի համար ներողություն չխնդրելով՝ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ նրա համար հաճելի չէր տեսնել, թե ինչպես է դադարում տեքսը ներկայացվել այն պահին, երբ նա ելույթ էր ունենում իր շատ սպասված խոսքով:

«Դա տհաճ զգացողություն է, երբ դու ելույթ ես ունենում միլիոնավոր մարդկանց առջեւ: Կարծում եմ, որ անձրեւը շարքից հանել էր հեռուստահուշարարին»,-հայտարարել է նա: