Մոլդովայի մայրաքաղաքում կողոպտել են երկրում խոշորագույն կոմերցիոն բանկերից մեկը՝ Moldova-Agrinindbank-ը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ոստիկանության գլխավոր վարչությանը:
Նախնական տվյալներով վնասի չափը կազմում է ավելի քան 1.5 մլն եվրո: Ըստ հաղորդագրության՝ կողոպուտը տեղի է ունեցել կիրակի՝ առավորյան ժամը 4-ին, Քիշնեւում գտնվող բանկի մասնաճյուղում: Կողոպտիչները ներխուժել են բանկի շենք բակի կողմից հետեւի դռնով: Ոստիկանությունում նշել են, որ հանցագործները նախապես ուսումնասիր էին շենքը եւ ունեին հատուկ սարքավորումներ: Նրանց հաջոցվել էր անջատել ազդանշանային համակարգը եւ բոլոր տեսախցիկները դռները բացելու համար:
«Բանկի պահոցից, որտեղ ֆիզիկական անձինք վարձում էին փոքր սեյֆեր թանկարժեք իրեր պահելու համար, դուրս էին հանվել գումար, փաստաթղթեր, արժեքավոր իրեր: Վկաներ չկան, իսկ ոստիկանությունը սկսել է հետաքննությունը»,-հայտարարել են վարչությունում:
Բանկի պահոցներում թանկարժեք իրեր ունեցող հաճախորդները ծանուցվել են կողոպուտի մասին: Ներկայումս նրանք դիմում են գրում ոստիկանությունում եւ գրանցում իրենց կորած արժեքավոր իրերը:





























