Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի ոստիկանությունը փնտրում է կատակասեր հանցագործին, որը գողացել էր այֆոնը, այնուհետեւ հրապարակել սեփական լուսանկարը տուժածի Ինստագրամի էջի «Սթորիզ» բաժնում, հաղորդում է Fox News-ը:

Քերնիի ոստիկանական բաժանմունքը հայտնել է Ֆեյսբուքում, որ այֆոնը գողացվել էր մայիսի 16-ին: Իսկ խոշոր պլանով իր դեմքի լուսանկարը կողոպտիչը հրապարակել էր «Սթորիզ»-ում հանցանքից որոշ ժամանակ անց:

Ոստիկանությունը կոչ է արել կիսվել գողի լուսանկարով եւ թողել է իր կոորդինատները, որոնցով կարելի է կապ հաստատել հանցագործին հայտնաբերելու դեպքում: