Հեռուսահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր էջում հայտնել է ինդուստրիալ հեռուստատեսային մրցանակաբաշխության հանձնաժողովի՝ ՏԷՖԻ հեռուստամրցանակի կազմակերպչի կազմից դուրս գալու մասին, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

«Ըստ իս՝ այսօր ՏԷՖԻ-ն կորցրել է իր համազգային նշանակությունը, զրկվել է երբեմնի կարգավիճակից, որն անմնացորդ ուներ, դարձել է շարքային մրցանակ տասնյակ մյուսների շրջանում»,-նշել է Պոզները:

Լրագրողը նաեւ դիմել է Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի ղեկավարությանը եւ հիշեցրել նրան քանդակագործ Էռնստ Նեիզվեստնիի հետ պայմանավորվածության մասին, ըստ որի՝ նրա կողմից ստեղծված արձանիկով կարելի է պարգեւատրել, քանի դեռ մրցույթն առաջնորդվում է դեմոկրատական սկզբունքներով:

«Հաշվի առնելով Մրցանակաբաշխության հաղթողին ընտրելու բացարձակապես ոչ դեմոկրատական բնույթը, ես դիմում եմ ակադեմիայի ղեկավարությանը՝ խնդրելով մերժել Հանձնաժողովին պարգեւատրել ՏԷՖԻ արձանիկով, որպեսզի այն վերադառնա այն կազմակերպությանը, որի համար ի սկզբանե նախագծվել էր՝ Ռուսական հեռուստատեսության ակադեմիային»,-ամփոփել է Պոզները:

Այդօրինակ ուղերձով նա ներկայացել էր նաեւ 2017 թվականին: ՏԷՖԻ-ն հեռուստատեսային մրցանակաբաշխություն է, որի ընթացքում ամեն տարի մատնանշվում են հեռուստատեսային արվեստի ոլորտում ձեռքբերումները: Մրցանակաբաշխությունը գոյություն ունի 1994 թվականից: