Հուլիսի 6-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում թիվ կայանել է մեքենան, մտել խանութ, այնուհետեւ դուրս է եկել եւ տեսել, որ մեքենայից գողացել են պայուսակներ, որոնց մեջ եղել է ոսկյա զարդեր եւ գումար:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ վարկած առաջ քաշվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի հրազդանցի 11-ամյա մի աղջիկ:
Նա հրավիրվել է բաժին, մանկավարժի ներկայությամբ տվել է բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը եւ բաց թողնվել:
Գողոնը հայտնաբերվել եւ վերադարձվել է:
Նախապատրաստվում են նյութեր:





























