Հունիսի 30-ին թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում գողացել էին մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էր գումար եւ այցեքարտեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները իրացնելով օպերատիվ-տվյալները, հուլիսի 6-ին Ամիրյան եւ Զաքյան փողոցների խաչմերուկից գողության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 26-ամյա մի քաղաքացու:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: