Գերմանիայի կառավարությունը ցամաքային զորքեր չի մտցնի Սիրիա: Այդպիսով Բեռլինը մերժել է ԱՄՆ-ի համապատասխան կոչը:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հաղորդում է DW-ը:
Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի մասնակիցները խորհրդակցություն կանցկացնեն եւ հետագա քայլերի մասին որոշում կկայացնեն: Ընդ որում, ահաբեկչական խմբավորման դեմ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական բաղկացուցիչ մաս կա, որը, Զայբերտի խոսքով, պետք է խելամտորեն բաժանվի կոալիցիայի մասնակիցների միջեւ:
«Այդ հարցում ես չափազանց ծայրահեղական եմ տրամադրված: Բացի այդ, մենք նման որոշման համար Բունդեսթագում մեծամասնություն չենք ունենա»,- ասել է Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունների ղեկավար Ռալֆ Բրինկհաուսը:
«Կանաչները», լիբերալներն ու ձախականները կառավարությանը կոչ են արել մերժել Վաշինգտոնին:
Ավելի վաղ Սիրիայի հարցով ԱՄՆ կառավարության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին Գերմանիային կոչ էր արել ցամաքային զորք ուղարկել Սիրիա:





























