Վրաստանում հուլիսի 7-ին ավտովթարից տուժածներից 12-ամյա Ռաֆայել Մաթեւոսյանի մոտ մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկրի կոտրվածք, ձախ թոքի սալջարդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նրա խոսքով, 16-ամյա Լիլիա Միրիջանյանի մոտ ախտորոշվել է գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ:

«Երկուսի վիճակն էլ ծանր է, գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո»,-ասաց նա:

Հիշեցնեմ, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: