Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահները բոսնիացի սահմանապահների հետ ծեծկռտուք են  կազմակերպել Սարաեւո օդանավակայանում այն բանից հետո, երբ հրաժարվել են հանձնել զենքը, հաղորդում է AP-ը:

Սահմանային ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպն ավարտվել է, երբ Էրդողանը դուրս է եկել ինքնաթիռից: Էրդողանը մասնակցում է հարավարեւելյան Եվրոպայի երկրների տնտեսական գագաթնաժողովին:

Բոսնիական ԶԼՄ-ները գրում են, որ դրանից հետո Էրդողանի թիկնապահներն ու բոսնիացի ոստիկանները սկսել են հրել միմյանց:

Սահմանային ոստիկանության մամուլի քարտուղարի խոսքով՝ թուրք թիկնապահները չեն ցանկացել հետեւել ընթացակարգին եւ հանձնել զենքը: