Հուլիսի 3-ին Արտաշատ քաղաքի 43-ամյա մի բնակչուհի հայտնել էր, թե իր ծանոթը շանտաժ է անում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 8-ին կինը բացատրություն է տվել, որ վերջին վեց ամսում մտերմություն է արել Շահումյան գյուղի 41-ամյա մի բնակչի հետ, որը ներկայումս սպառնում է՝ իր հետ շփումները դադարեցնելու դեպքում իր մասին վարկաբեկիչ տեսագրություններ կհրապարակի եւ ցույց կտա իր երեխաներին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: